Առակներ

ՈՒԽՏԱՒՈՐ ԱՂՈՒԷՍԸ Օր մը Աղուէսը կ՚ ըսէ Աքլորին. -Ի՜նչ աղուոր ու անոյշ կ’երգես, ո՜վ Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ հոս նստէի ու անոյշ ձայնդ լսէի։ Ափսո՜ս, որ վաղուընէ պիտի զրկուիմ քեզ լսելու հաճոյքէն. մեղաւորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի երթայ։ Սիրունի՛կ Աքլոր, կը խնդրեմ զիս հաւնոց առաջնորդէ, որպէսզի մեղքերուս համար թողութիւն խնդրեմ հաւերէն։ Այս քաղցր խօսքերէն Աքլորին սիրտը կը կակուղնայ ու ան կ’ըսէ. -Երթանք, քեզի ցոյց տամ հաւնոցը։Աղուէսը Աքլորին ետեւէն կը մտնէ հաւաբուն, կը խեղդէ բոլոր հաւերը ու կ’ուտէ զանոնք, յետոյ ալ կ’ուտէ Աքլորը անոր ըսելով. -Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժուար պիտի ըլլար Սուրբ Կարապետ անօթի փորով ուխտի երթալը… Արևելահայրեն տաբերակ։ Մի օր Աղվեսը ասում է Աքլորին.— Ինչ գեղեցիկ ու քաղցր ես երգում, Աքլորիկ։ Երանի թե գիշեր-ցերեկ այստեղ նստեի ու լսեի քո անուշ ձայնը։ Ափսոս, որ վաղվանից զրկվելու եմ քեզ լսելու հաճույքից. մեղավորս Սուրբ Կարապետին ուխտի պիտի գնա։Սիրելի Աքլոր, խնդրում եմ … Continue reading Առակներ

Արևմտահայերեն առակներ

ԵՐԵՔ ՀԱՐՈՒՍՏ Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու* համար կ՚երթան Խիկար իմաստունին քով. –Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։ –Դու՛ն խօսիր, — կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։ –Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։ –Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք, –կը դիմէ երկրորդին։ –Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի հարուստ եմ։ –Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես, — կը դիմէ Իմաստունը երրորդին։ –Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։ Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ. –Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ու անվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ… Արևելահայերեն տարբերակ․ ԵՐԵՔ ՀԱՐՈՒՍՏԸ․ Երեք հարուստ վիճում էին և վեճը հարթելու համար գնում են Խիկար իմաստունի մոտ։ – Եկել ենք իմանալու, թե մեզնից ո՞վ է ամենահարուստը։ – Դու՛ խոսիր, – դիմում է իմաստունը առաջին մարդուն։ … Continue reading Արևմտահայերեն առակներ

Միներվա աստված

Միներվա , մեջ Հռոմեական դավանանք արհեստների, մասնագիտությունների, արվեստի և հետագայում պատերազմի աստվածուհի; նրան սովորաբար նույնացնում էին հունական Աթենայի հետ: Որոշ գիտնականներ կարծում են, որ նրա պաշտամունքը Աթենասի պաշտամունքն էր, որը Հռոմում ներդրվել է Ետրուրիայից: Սա ամրապնդվում է նրանով, որ նա Կապիտոլինի եռյակում էր, հետ կապված Յուպիտեր և Junունո , Հռոմում գտնվող «Ավենտին» տաճարում նրա սրբավայրը արհեստավորների գիլդիաների հավաքատեղի էր, ներառյալ ժամանակին դրամատիկ … Continue reading Միներվա աստված

Առաջադրանք, 6-րդ դաս., փետրվարի 16-22

Վանի թագավորության վերելքն ու անկումը Ք. ա. IX դարի վերջից Ասորեստանում սկսվեցին պարբերական խռովություններ, որոնք մեծապես սահմանափակեցին նրա նվաճողական հնարավորությունները։ Բացի միքանի արշավանքներից՝Ասորեստանը միառժամանակ խոշոր հարձակումներ չձեռնարկեց ո՛չ դեպի արևմուտք և ո՛չ էլ դեպի հյուսիս։ Այդ ընթացքում սկսվեց Վանի թագավորության ընդարձակման շրջանը։ Այն արդենպատրաստ էր վճռական ճակատամարտի մեջ մտնելու Ասորեստանի հետ՝ Հարավային Ասիայում առաջնորդության, ինչպես … Continue reading Առաջադրանք, 6-րդ դաս., փետրվարի 16-22

Մարտի 31-ապրիլի 7-ը, առաջադրանք 6-րդ դաս.

Հին Հռոմ ԵԶՐՈՒՅԹՆԵՐԾերակույտ — Տոհմերի ավագներից կազմված խորհուրդ:Պատրիկ — Տոհմային ավագանու ներկայացուցիչ։Պլեբեյ — Վաղ Հռոմում քաղաքացիական իրավունքներից զուրկ բնակչությունը: Մագիստրատուրա — Գործադիր իշխանության մարմինների ամբողջությունը: Լատիններ, սաբիններ, Էտրուսկներ — Հին Իտալիայի ցեղեր:Կոնսուլ — Պետական բարձրագույն գործադիր պաշտոնյա:ժողովրդական տրիբուն — Պլեբեյների կողմից ընտրվող անձ, որը կարող էր արգելափակել ցանկացած օրենքի նախագիծ:  Դիկտատոր — Սենատի կողմից արտակարգ իրավիճակներում ժամանակա-վորապես նշանակվող և անսահմանափակ իշխանությամբ օժտված անձ:Իմպերատոր — … Continue reading Մարտի 31-ապրիլի 7-ը, առաջադրանք 6-րդ դաս.

Առաջադրանք 2

Արտաշեսի այս միավորիչ գործունեության մասին մանրամասներ է հաղորդում նրա ժամանակակից հույն պատմիչ Ստրաբոնը, որ նշելով նրա կողմից Հայաստանի միավորումը` գրում է. «…Այսպիսով բոլորը միալեզու եղան..»: Այսինքն` կարճ ժամանակում հայոց արքան կարողացավ իր թագի շուրջ համախմբել հայոց բզկտված պետությունը: Ամբողջացնելով երկրի սահմանները` Արտաշեսն անցավ երկրում բարեփոխումների իրականացմանը: Նա հողային և վարչական բարեփոխումներ իրականացրեց Հայաստանում: Հստակ նշեց … Continue reading Առաջադրանք 2

Հուլյան օրացույց

Մ. թ. ա. 46 թվականին Հռոմի կայսր Հուլիոս Կեսարը ուղղում մտցրեց եգիպտական օրացույցում։ Այն կոչվեց հուլյան։ Ամիսներից մի քանիսն ունեին 31, մյուսները 30, իսկ փետրվարը ընդամենը 28 օր։ Որպեսզի օրացույցն առաջ չընկներ չորս տարին մեկ փետրվարին մեկ օր էր ավելանում, այդ 366 օր ունեցող տարին կոչվեց նահանջ տարի։ Այսպիսով, տարվա տևողությունը միջինում հարմարեցված էր 365,25 օրվան, ինչը մո … Continue reading Հուլյան օրացույց

Առաջադրանք 2

Այս քայլով Արտաշես Առաջինը փաստորեն Հայաստանում սկիզբ դրեց նոր թագավորական` Արտաշեսյան հարստության (մ.թ.ա. 190-1), որին վիճակված էր հզորագույնը լինել հայոց ողջ պատմության ընթացքում: Չի բացառվում, որ Արտաշեսը նախապես Հռոմի հետ պայմանավորված լիներ համատեղ հարված հասցնել ընդհանուր թշնամուն` Սելևկյան թագավորությանը: Մագնեսիայում կրած պարտությունից հետո, բնականաբար, սելևկյաններն անմիջապես չէին կարող արձագանքել Հայաստանի իրադարձություններին, և Արտաշեսը ժամանակ ուներ … Continue reading Առաջադրանք 2

Skip to toolbar