Զվարթնոցի տաճար

Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը. «Այնտեղ կառուցեց մի եկեղեցի՝ երկնավոր «Զվարթնոց» անվամբ, որը նշանակում է երկնային զինվորների (զվարթունների, կամ հրեշտակների) բազմություն, որոնք երևացել են Սուրբ Գրիգորին տեսիլքի ժամանակ»։ Կամսար Ավետիսյանը իր «Հայագիտական էտյուդներում» գրում է. «Այդպես էր կոչվում, որովհետն այն նվիրված էր նաև երկնային զվարթուններին։ Չէ՞ որ «զվարթուն» հայերեն նշանակել է նաև «հրեշտակ»։ Այնպես որ … Continue reading Զվարթնոցի տաճար

Ճամփորդություն դեպի Գյումրի

Շիրակի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Վարչական կենտրոնը Գյումրի քաղաքն է։ Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո (առաջնորդարանը՝ քաղաք Գյումրիում), սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։ Հրապարակը նախկինում կոչվել է «Մայիսյան Ապստամբության» հրապարակ՝ ի պատիվ 1920 թվականի մայիսին Առաջին հանրապետության դեմ բոլշևիկյան … Continue reading Ճամփորդություն դեպի Գյումրի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է, որը գտնվում է Հայաստանի Էջմիածին քաղաքում։ Այստեղ է գտնվում Էջմիածնի Մայր Տաճարը, որը ըստ Գրիգոր Լուսավորչի նկարագրման, հիմնվել է իր երազում տեսած Հիսուսի իջման վայրում և կառուցվել Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից 303 թ.։ Այն աշխարհասփյուռ հայության գերագույն մասի սրբազան ուխտատեղին է և Ամենայն Հայոց Կաթողիկոսության նստավայրը՝ Վեհարանը։ Եկեղեցու պատմությունն ամփոփող պատմական հուշարձանները, թանգարանները, գրադարանները և հենց Մայր Տաճարը ներկայացնում են … Continue reading Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Սուրբ Հռիփսիմե եկեղեցիի մասին տեղեկություն

Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, հայկական նշանավոր եկեղեցի Հայաստանի Վաղարշապատ քաղաքում։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։

Առնո Բաբաջանյանի մասին տեղեկություն

Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 22-ին Երևանում (ծնվել է հունվարի 21-ին, սակայն հայրը նրա ծննդյան վկայականում դարձրել է հունվարի 22 1924 թվականին Վլադիմիր Լենինի մահվանից հետո, քանի որ հունվարի 21-ը հայտարարվել է ամենամյա սգո օր)։ Հայրը՝ Հարություն Հակոբի Բաբաջանյանը (1890-1963), լինելով մաթեմատիկայի ուսուցիչ, նվագել է հայկական ժողովրդական տարբեր գործիքներ։ Կոմպոզիտորի մայրը՝ Արծվիկ Հովսեփի Հարությունյանը (1894-1975), եղել է … Continue reading Առնո Բաբաջանյանի մասին տեղեկություն

ՏԵՂԱՆՔՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԵՐ

Երբ նայում ենք հեռուն, մեզ թվում է, թե մի տեղ երկինքն ու երկիրը միանում են: Այդ երևակայական սահմանը, ուր երկինքն ասես միանում է երկրին, կոչվում է ՝ հորիզոնի գիծ, իսկ մինչև հորիզոնի գիծն ընկած տարածությունը, որ ընդգրկում է մեր հայացքը, կոչվում է հորիզոն: Հյուսիսը, հարավը, արևելքն ու արևմուտքը հորիզոնի կողմերն են: Կողմնացույց — տեղանքում կողմնորոշվելու սարք։ Ըստ գործողության սկզբունքի տարբերում են՝ մագնիսական … Continue reading ՏԵՂԱՆՔՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԵՐ

Տեղեկություն տրնդեզի մասին

Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի … Continue reading Տեղեկություն տրնդեզի մասին

Բարեկենդանի ծես

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում/հին հայրենեում/ նշանակել է ուրախություն: Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: … Continue reading Բարեկենդանի ծես

Սուրբ Սարգիս

Սուրբ Սարգիս զորավարը հայոց ամենասիրված սրբերից է։ Իր որդու` Մարտիրոսի, և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը պաշտպանել, Սարգսին  ուղարկում է  ծառայության Պարսկաստանի արքա Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից … Continue reading Սուրբ Սարգիս

Հղումը Ես կատարել եմ միրջին Ինձ ամենաշատը դուր եկավ Մխիթար Սեբաստացու մասին նախագիծը։ Ինձ ամենաշատը դուր չեկավ Արա Գեղեցիկ և Շամիրամի մասին նախագիծը։ Ես կորզենայի անցնել տարբեր հայկական պատմությունների մասին։ Ես կուզենաի գնալ Արատես։ Ես ինձ գնահատում եմ հայրենագիտությունից 9 միավոր: