Լեզվական աշխատանք 284-290

Հրամայական Եղանակ

284. Հրաման արտահայտող նախադասությունները գտի՛ր և դրանց բայերն ընդգծի՛ր:

Կշրջես աշխարհից աշխարհ ու տուն կգաս:
Շրջի՛ր աշխարհից աշխարհ ու տուն արի՛:
Արծվի ճուտ ես պահում, որ մեծանա, արծիվ դառնա:
Արծվի ճուտ պահի՛ր, որ մեծանա, արծիվ դառնա:
Չես քնի, մինչև տատդ հեքիաթ չպատմի:
Մի՛ քնիր, մինչև տատդ հեքիաթ չպատմի:

285. Տրված բայերի հրամայական ձևերը կազմի՛ր:
           
Օրինակ՝
գրել – գրի՛ր – գրեցե՛ք, աղալ- աղա՛- աղացե՛ք:

Ա. Սիրել – սիրի՛ր, սիրե՛ք, կանչել – կանչի՛ր, կանչե՛ք, նկարել – նկարի՛ր, նկարե՛ք, լսել – լսի՛ր, լսե՛ք, նստել – նստի՛ր, նստե՛ք, կանգնել – կանգնի՛ր, կանգնե՛լ , զանգել – զանգի՛ր, զանգե՛ք, կապել – կապի՛ր, կապե՛ք, փրկել – փրկի՛ր, փրկե՛ք, կապկպել – կապկպի՛ր , կապկպե՛ք, կոտրատել – կոտրի՛ր, կոտրե՛ք, կապոտել – կապոտի՛ր, կապոտե՛ք:
Բ. Խաղալ – խաղա՛, խաղացե՛ք, սողալ – սողա՛, սողացե՛ք, կարդալ – կարդա՛, կարդացե՛ք, գնալ – գնա՛, գնացե՛ք, մնալ – մնա՛, մնացեք, գոռալ – գոռա՛, գոռացե՛ք:

286. Տրված բայերը հրամայական դարձրո՛ւ և Բ շարքի բայերի հրամայական ձևերով կազմի՛ր նախադասություններ:

Ա. Հեռանալ – հեռացի՛ր, հեռցե՛ք, գոհանալ – գոհացի՛ր, գոհացե՛ք, վախենալ, կամենալ, հասնել, թռչել, մեռնել, կորչել, փախչել:
Բ. Ուտել, գալ, տալ, լինել, տեսնել, ելնել:

287. Հրամայի՛ր և արգելի՛ր (տե՛ս օրինակը): Կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ:

            Օրինակ՝
հավաքել – հավաքեցե՛ք կամ հավաքե՛ք – մի՛ հավաքեք:
Մաքրել – մաքրեցե՛ք – մի՛ մաքրեք:
Գնալ – գնացե՛ք – մի՛ գնաք կամ մի՛ գնացեք:
Հեռանալ – հեռացե՛ք – մի՛ հեռանաք կամ մի՛ հեռացեք:

            Վճարել, հաշվել, հանել, գումարել, գողանալ, բարձրանալ, խաղալ, խոսել, փորել,  գիտենալ, մոտենալ:

Ժխտական խոնարհում

289. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ: Ինչի՞ միջոցով արեցիր:

            Օրինակ՝
            Նա երեկոյան բակում էր: -Նա երեկոյան բակում չէր:
            Ձկների բնակարանը ծովն է:
            Հատուկ նշված տեղով անցավ փողոցը:
            Առանց ջրի կյանք կա:
            Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր կան:
            Առակագիր Կռիլովը երկար ժամանակ աշխատեց Պետերբուրգի հանրային             գրադարանում:

290. Նախադասություaնները ժխտական դարձրո՛ւ: Ի՞նչ փոփոխություններ կատարեցիր:

            Օրինակ՝
Մարդը թափահարում է դրոշակը: – Մարդը չի թափահարում դրոշակը:

            Խաչմերուկում շարժումը կառավարում է լուսակիրը:
            Այդ լճի ջրերը սառչում են:
            Նա իր երգը հորինել է ժողովրդի համար:
            Շունչը պահած մարդը կարողանում է ջրի տակ մի րոպեից ավելի դիմանալ:
            Նա հետաքրքրվում էր ամեն ինչով:
            Նրա հարցերի թիվը հիմա մեծացել:
            Երկու գրքերն իրարից տարբերվում են:

Նյութը կարդա, և հիշիր

Բայը ցույց է տալիս գործողություն: Բայի ուղիղ ձևերն ունեն -ել կամ -ալ վերջավորություն (խոսել, խաղալ): Բայն ունի երեք դեմք՝ (I, II, III), և երկու թիվ՝ (եզակի, հոգնակի), որոնք արտահայտվում են բայական համապատասխան վերջավորություններով կամ օժանդակ բայի ձևերով (եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին):

Բայը կարող է ցույց տալ ներկայում կատարվող, անցյալում կատարված կամ դեռ չկատարված, կատարվելիք գործողություն: Ըստ դրա էլ բայն ունի երեք ժամանակ՝ ներկա (գրում եմ), անցյալ (գրել եմ, գրեցի, գրում էի) և ապառնի (գրելու եմ, գրեմ, կգրեմ, պիտի գրեմ):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *