Իմ օրվա մասին

1․ Քո սովորական մեկ օրը նկարագրիր առավոտից մինչև երեկո, ամեն ինչ հերթով գրիր․ աշխատիր ոչինչ բաց չթողնել, քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչը կուզես փոխել, ինչո՞ւ․․․

Ես կիրակի օրը քնած էիՙ երբ որ ես զարթնեցի, ես վեր կացա և տեսա ,որ ժամը 7:00-ն էր: Հետո ես արթնացրեցի մամային և ասացի կարող եմ ես իջնել բակ, իմ մայրիկը համաձայնվեց և ասաց ձուն եփիր, կեր, հետո գնա: Ես կերա և գնացի բակ: Ես այնտեղ տեսա ,որ մարդ չկար, ես քայլեցի բակում և գնացի տուն: Հետո իմ տատիկը առաջարկեց գնալ շուկա և առնել ցոգոլ, սալոր և բանան, իսկ երբ մենք եկանք տուն, իմ շունը շատ ուրախացավ և սկսեց թռնել իմ վրա: Հետո ես իմ շան հետ գնացի ման գալու: Նաև ինձ շատ դուր է գալիս իմ տատիկի հետ գնալ շուկա: Նաև ես ունեի ելակի սերմեր ես առաջարկեցի տատիկին տնկել այդ ելակի սերմերը: Ինձ ամենաշատը դուր եկավ իմ օրում, որ մենք տնկեցինք ելակի սերմերը: Նաև ես իմ ամբողջ գործերը սիրով եմ անում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *