Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին, ներկայիս Անդրեյ Սախարովի անվան հրապարակում գտնվող Հրշեջ կամավոր ընկերության շենքում զբաղեցնելով՝ երկու սենյակ։ Այդ ժամանակ ցուցանմուշների թիվը հասնում էր շուրջ 400-ի։ Տարիների ընթացքոմ ավելացող թանգարանային առարկաներն այլևս պետք է տեղափոխվեին նոր շենք, ուստի պատահական չէ, որ 1934 թ. Երևան քաղաքի խորհրդի նախագահությունը որոշում է կայացնում ԿոմուԵրեվանի պատմության թանգարանի մասիննալ թանգարանը տեղափոխելու վերաբերյալ։ Նոր շենքի որոնումների արդյունքում 1936 թ. թանգարանը տեղափոխվում է 17-րդ դարի հուշարձան շենք՝ իրանական Կապույտ Մզկիթ, որը ճանապարհորդների հիշատակություններում հայտնի էր Երկնքի մզկիթ անվամբ։ Նույն թվականին էլ, երբ արդեն ֆոնդերում առկա էր 1480 ցուցանմուշ, Կոմունալ թանգարանը վերանվանվում է Երևան քաղաքի պատմության թանգարանի։ Մինչև 1994 թ. թանգարանն իր գործունեությունը շուրջ 56 տարի ծավալում է հենց այստեղ՝ ներկայացնելով Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Օրեցօր ավելացող թանգարանային առարկաները, որոնց թիվն արդեն գերազանցում էր 96 000-ը, պահանջում էին թանգարանագիտության պահանջներին համահունչ շենքային պայմաններ թե՛ առարկաների պահպանության և թե՛ ցուցադրության համար անհրաժեշտ սրահներ։ Վերջապես, գտնվում է լուծումը և 2002 թ. Հայաստանի կառավարության որոշման համաձայն, Երևանի քաղաքապետարանի համար կառուցվող նոր շենքում առանձին մաս է տրամադվում թանգարանին՝ վերջինիս հետ կազմելով մեկ ընդհանուր ճարտարապետական համալիր, որի հեղինակն է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը։ Ահա՛ հենց այստեղ էլ 2007 թ. ապրիլի 3-ին հանդիսավոր պայմաններում բացվեց թանգարանի հիմնական ցուցադրությունը։ Այդ ժամանակվանից սկսած թանգարանը ծավալում է ակտիվ հավաքչական աշխատանք, որի արդյունքում այսօր ցուցանմուշների թիվը հատել է է 98 000-ի սահմանը։ Միայն վերջն մի քանի տարվա ընթացքում գիտական անձնակազմի ուժերով հրատարակվել է շուրջ 20 աշխատություն, որոնցից կարելի է թվարկել հավաքածուներին նվիրված տարազի, զենքի, կահույքի, զարդերի, գորգերի, լուսանկարների, քարտեզների կատալոգները, «Երևանի նշանավոր ընտանիքները», «Երևանը հայ երգարվեստում», «Երևանը բանաստեղծություններում», «Երևանի տարեգրությունը» աշխատությունները, հրավիրվել է հինգ գիտական նստաշրջան, որոնց մասնակիցների հոդվածները տպագրվել են հինգ ժողովածուով՝ «Երևան 1-5»։ Այժմ ևս շարունակվում են մայրաքաղաքին նվիրված գիտական ուսումնասիրությունները, պատմական աղբյուրների հիման վրա նորովի բացահայտելով Երևանի պատմության այս կամ այն էջը։
Recent Comments