Ջաննի Ռոդարի․ «Պաղպաղակե դղյակը»

«Պաղպաղակե դղյակը»

Առաջադրանքներ

  • Հեքիաթից դուրս գրիր գոյականները և դրանց ավելացրում համեղ բառեր, օրինակ՝ դղյակ- քաղցր դղյակ, տան — շոկոլադե տոն պաղպաղակե աթոռ, պաղպաղակե սեղան, շոկոլադե պայուսակ, պաղպաղակե համակարգիչ:
  • Որտե՞ղ է գտնվում Բոլոնիա քաղաքը։ Համացանցից մի քանի կարևոր տեղեկություն հայաթայթիր, քարտեզի վրա գտի՛ր այն և մի փոքր պատմիր իրական Բոլոնիա քաղաքի մասին։

Բոլոնյա (իտալերեն՝ Bologna, [boˈloɲɲa], էմիլ.-ռոմ.՝ Bulåggna, լատ.՝ Bononia, Felsina), քաղաք Իտալիայի հյուսիսում, Էմիլիա Ռոմանիա մարզի Բոլոնիա գավառում։ Գավառի վարչական կենտրոնն է, Եվրոպայի հնագույն համալսարանական կենտրոններից մեկը։ Բնակչությունը՝ 374 հազար մարդ (2004)։ Գտնվում է Պո գետի ավազանում, Ռենո և Սավենա գետերի միջև։ Քաղաքի մակերեսը՝ 140 կմ² է։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 54-300 մ է։

  • Փորձիր տրված հարցերի համար ճիշտ պատասխաններ գտնել

Ի՞նչ կլիներ, եթե դպրոցը պաղպաղակից լիներ:

Եթե դպրոցը պաղպաղակից լիներ, մենք կուտեինք դպրոցը:
Ի՞նչ կլիներ, եթե պաղպաղակե անձրև գար։

Եթե պաղպաղակե անձրև գար մենք դուրս կգայինք և կվազեինք պաղպաղակե անձրևի տակով:
Ի՞նչ կլիներ, եթե երեխաները պաղպաղակ չսիրեին։

Եթե երեխաները պաղպաղակ չսիրեին նրանք չեին ուտի:
Ի՞նչ կլիներ եթե պաղպաղակի անունը տաքտաքուկ լիներ։

Եթե պաղպաղակի անունը տաքտաքուկ կիներ նա տաք կլիներ:
Ի՞նչ կլիներ, եթե ճաշի փոխարեն մայրիկները պաղպաղակ պատրաստեին։

Եթե ճաշի փոխարեն մայրիկները պաղպաղակ պատրաստեին, մարդիկ երջանիք կլինեին:

  • Փորձիր նմանատիպ հեքիաթ մտածել նշված վերնագրերից որևէ մեկով՝ «Շոկոլադե հիվանդանոցը», «Քաղցր շունիկը», «Մարմիլադե կամուրջը»։

Քաղցր շունիկը

Կար-չկար մի շնիկ: Այդ շնիկի անունը Քաղցր շնիկ էր: Այդ Քաղցր շնիկը շատ էր սիրում իր ընկերների հետ խաղալ, քաղցրավենիք ուտել և պատրաստել: Քաղցր շնիկը գնում էր շոկոլադե գործարան և նա այտեղ պատրաստում էր շոկոլադ ու հյուրասիրում իր ընկերներին:

Բոլոր ընկերներըն նրան շատ եին սիրում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *