Ուսումնառության 5 տարիներ

Ես եկել եմ 2-րդ դասարանից, իսկ 1-ին դասարանում հաճախել եմ 71 դպրոցը:

Ես չեմ մոռանա ընկեր Մարիամին, որովհետև ընկեր Մարիամը ինձ 2-րդ դասարանից մինջև 3-րդ դասարան տալիս էր մայրենին և մաթեմատիկան:

Ես տանում եմ իմ հետ ուսուցիչներին, ընկերներին, դասերը, ագարակը և ճամփորդություն:

Ես 3-րդ դասրանցիներին խորհուրդ կտամ, որ 4-րդ դասարանում լավ սովորեն և չվախենան քննությունից:

Ես տնկել եմ բալենի ընկեր Շուշանի հետ այս տարի: Նա դեռ շատ քիչ է մեծացել նաև նա ունի մի քանի հատ տերև: Ես համոզված եմ, որ մյուս տարի նա կտա բերք:

Ես Եսայան Էրիկաի մայրն եմ և շատ գոհ եմ, որ իմ աղջիկը սովորում է MSKH: Գոհ եմ բոլոր դասատուներից իրենց լավ վերաբերմունքով բոլոր աշակերտների նկատմամբ: Շատ ուրախ եմ, որ սերմանում են երեխաներին սեր իրենց հայրենիքին, հարգանք մեծերին, ընկերասիրություն: Շատ լավ միջոցառումներ են կատարուն և հաճախ տանում են արշավների:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *