Մշակույթը Արևմտյան Հայաստանում․ Ոսկերչություն Ոսկերչությունը մարդկության ամենահին, արվեստներից մեկն է: Հայկական բարձրավանդակում ոսկերչությունը զարգացած է եղել հնագույն ժամանակներից։ Հնագիտական պեղումներից հայտնաբերված նմուշները վկայում են, որ դեռևս մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակում պատրաստվել են ոսկյա, արծաթյա զարդեր ու կենցաղային առարկաներ։Հայ վարպետները տիրապետել են դրվագման, ձուլման, հյուսման, հատիկազարդման և այլ եղանակներին։  Միջնադարյան Հայաստանում հայկական ոսկերչության արվեստի կենտրոններ … Continue reading

Հին հայկական արհեստ-խեցեգործությունը Հայաստանում

Խեցեգործությունը Հայաստանում հայտնի է դեռևս վաղնջական ժամանակներից։ Քանի որ Հայաստանում առկա են խեցեգործության համար անհրաժեշտ բոլոր նյութերը (Հայաստանի բարձրորակ կավերը հայտնի են դեռ վաղ ժամանակներից), ապա դա հնարավորություն է ընձեռում լայնորեն ուսումնասիրել խեցեգործական տեխնիկան իր բոլոր տեսակներով։ Ներկայումս Հայաստանի տնային պայմաններում կատարվող խեցեգործության մեջ կիրառվում է երեք տեխնիկա՝ ձեռքով ծեփելու տեխնիկա, ձեռքի դուրգով ամանեղեն պատրաստելու տեխնիկա և ոտքի դուրգով պատրաստելու տեխնիկան։ Ամենավաղ … Continue reading Հին հայկական արհեստ-խեցեգործությունը Հայաստանում

Փաստեր Սևանա լճի մասին

Սևանա լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ: Սևանա լիճը ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով … Continue reading Փաստեր Սևանա լճի մասին

Առասպել Սևանա լճի մասին

Աշխարհի խոշոր բարձրադիր լճերից մեկը Հայոց աշխարհի կապտաչյա գեղեցկուհին` Սևանն է, որ հնում կոչվել է նաև Գեղամա ծովակ` Գեղամա լեռների բարձրադիր գրկում գտնվելու համար: Այն ծովի մակարդակից մոտավորապես 1800-2000 մետր բարձրության վրա է , գտնվում է  Գեղարքունիքի մարզում: Սևանա լիճն ունի քաղցրահամ ջուր, այն բաղկացած է երկու մասին՝ մեծ Սևան և փոքր Սևան: Լիճն օրվա … Continue reading Առասպել Սևանա լճի մասին

Ուսումնական ձմեռ

«Իմ երազանքի նվերը»– Փոքր պատում գրիր քո երազանքի նվերի մասին. ստացա՞ր արդյոք Ամանորին: Նկարագրի՛ր: Պատմի՛ր մյուս նվերներիդ մասին: Իրականացա՞վ ամանորյա հրաշքը: Ես շատ էի ուզում, որ Ձմեռ Պապը ինձ նվիրի Գ.Պոտտերի գլխարկից և շարֆից: Ես նրան նամակ գրեցի իմ ցանկությունների մասին: Նա կատարեց իմ բոլոր ցանկությունները,մի քանի նվեր էլ ավելացրեց իր կողմից, որը ինձ համար … Continue reading Ուսումնական ձմեռ

Իմ ամենասիրած ճամբորդթյունը

Իմ ամենասիրած ճամփորդթյունը դա Արատեսն է: Երբ մենք գնացինք Արատես մենք գնացել ենք գետ լողալու, առավոտը մենք մարզվում էինք: մենք նաև ցանցաճոճի վրա էինք ճոճորվում,առավոտը ես իջնում էի հաց ուտելու: