Լեզվական աշխատանք

296. Տրված տեքստում նախադասություններն աոանձնացրու:

            Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են: Նրանք շատ քիչ են պատահում։ Հենց դրանով են նրանք հետաքրքիր։ Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում։ Որպես հազվագյուտ երևույթ խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց։ Հազվադեպ հանդիպող առարկաները, առաջին անգամ, դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:

297. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛րԳտի՛ր տարբերության պատճառը:

            Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:
            Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:
Ա նախադասությունում Իշխանի ձին է, իսկ Բ նախադասության մեջ ուղակի ձին է մոտենում, դա է տարբերությունը։
            Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:
            Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել:
Ա նախադասությունում ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել, իսկ Բ նախադասությունում հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել, դա է տարբերությունը։
            Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած     երգչուհու հետ:
            Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր   երգչուհու հետ:
Ա նախադասությունում աղջիկը զրուցում էր հոգնած երգչուհու հետ, իսկ Բ նախադասությունում աղջիկն էր հոգնած զրուցում երգչուհու հետ, դա է տարբերությունը։
            Ա. Ամբիոնի մոտ կանգնած մարդն ինչ-որ բան էր պատմում պապիս:
            Բ. Մարդն ինչ-որ բան էր պատմում ամբիոնի մոտ կանգնած պապիս:
Ա նախադասությունում ամբիոնի մոտ կանգնած մարդն ինչ-որ բան էր պատմում, իսկ Բ նախադասությունում մարդն ինչ-որ բան էր պատմում ամբիոնի մոտ կանգնած պապուն, դա է տարբերությունը։

298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով՝ նախադասության իմաստը փոխի՛ր:

            Օրինակ՝
Երեք տարի առաջ ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք: – Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:

            Թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ստորգետնյա          ամրոցում։
Թագավորությունից բերած ստորգետնյա զարմանալի իրերը թաքցրեց իր ամրոցում։
            Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:
Տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ պատկերասրահի դուռը փակել:
Տնօրենն ուզում է պատկերասրահի զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:
            Բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի մեծ խեցի հանեց:
Մեծ բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի խեցի հանեց:
Բահով խաղալու ժամանակ մեծ տղան ավազների միջից մի խեցի հանեց:
            Ֆրանսիայի մի քարանձավում գտնվել են ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցող նկարներ:
Ֆրանսիայի ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցող մի քարանձավում գտնվել են նկարները։
            Պատահաբար ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը ձկնորսներին ավար           դարձավ:
Ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը պատահաբար ձկնորսներին ավար  դարձավ:

299. Քանի ձևով կարող ես՝ տրված բառակապակցությունն ավելացրո՛ւ նախադասությանը:
            Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:        (ծանր ու հոգնեցուցիչ)
Նախապատրաստական ծանր ու հոգնեցուցիչ աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:
Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց ծանր ու հոգնեցուցիչ վերելքը:
            Տուփից հանեցինք մետաղյա հին իրեր:(ծռմռված ու ժանգոտ)
Տուփից հանեցինք մետաղյա ծռմռված ու ժանգոտ հին իրեր:
Ծռմռված ու ժանգոտած տուփից հանեցինք մետաղյա հին իրեր։
            Դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը: (տասը տարի հետո)
Տասը տարի հետո դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը։
Դահլիճ մտնողը տասը տարի հետո մոռացած կլինի այսօրվա շքեղությունը։
            Աղջիկն ու տատը ննջում էին: (անսովոր աղմուկից հոգնած)
Աղջիկն ու տատը անսովոր աղմուկից հոգնած ննջում էին:
Անսովոր աղմուկից հոգնած աղջիկն ու տատը ննջում էին:
            Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես: (հանդեսի ժամանակ)
Հանդեսի ժամանակ Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես:
Արևիկին խոստացած նվերն այսօր հանդեսի ժամանակ տալո՞ւ ես:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *