Չախչախ թագավորը: Հ. Թումանյան

untitled1.png

Ա

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։

Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գո′ղ անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ Ինձ մի սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։

— Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։— Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս։

— Օֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Միթե ճշմարիտ սրանք կոտով ոսկին են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Առաջադրանքներ

  • Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք:

ջաղացպան – ջաղացպանի, ջաղացպաններ, [գոյական] (ժողովրդական)
Նույնն Է՝
Ջրաղացպան:

փոստալ – փոստալի, [գոյական] (գավառական)
Մորթե հնամաշ գլխարկ:

բաղարջ – [ածական] Չթթված խմորից թխած: Բաղարջ հաց:
Առանց խյուսի և յուղի թխած գաթա:

 լինգը – (ժողովրդական, մասնագիտական) Մեկ կամ երկու կողմից սրված ծայրով մետաղյա ձող, որով քանդում՝ փորում են կամ ծանրություններ բարձրացնելու համար օգտագործում որպես լծակ:

կոտը – Փայտե աման, որ իբրև չափ Էր ծառայում հացահատիկի համար:

վեզիրն – Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում՝ բարձրաստիճան պալատական պաշտոնյա՝ խորհրդական:

  • Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:

բաղարջ –

ալրոտ – ալյուր – ոտ

կիսավեր – կիս – ա – վեր

մոխրոտ – մոխիր – ոտ

լավություն – լավ – ություն

թագավորի – թագ – ավորի

աղբանոցում – աղբ – անոց

  • Կանաչով նշված դարձվածքի իմաստը գրեք մի դարձվածք էլ ինքներդ ավելացրեք:

 Վազ է տալիս – վազում է:

  • Փորձեք բացատրել հեքիաթի վերնագիրը՝ ուշադրություն դարձնելով դրա ուղղագրությանը:

<<Չախ-չախ թագավոր>>-Եթե նույն խոսքը կրկնվում է ապա գրվում է գծով:

  • Տեքստից գտեք նշված բառերի հականիշները՝ հարուստ, շատ, կենդանացնել, վատություն, տանել։

հարուստ-ախքատ, շատ-քիչ, կենդանացնել-սպանել, վատություն-լավություն, տանել-բերել։

  • համացանցում կարդացեք, թ եինչ է կոտը ու ինչո՞ւ թագավորը զարմացավ, որ ինչ-որ մեկը ոսկին կոտով է չափում։

— Միթե ճշմարիտ սրանք կոտով ոսկին են չափել,— մտածում է թագավորը։

  • Մուգ կարմիրով նշված նախադասության միջից դուրս գրեք կոչականն ու նրա լրացումը, ուշադրություն դարձրեք կետադրությանը և գրեք, թե ով ու ում  հետ է խոսում:
  • Հեքիաթի այս հատվածից դուրս գրեք ներգոյական հոլովով դրված 4 գոյական:

Բ

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի, ձեր կոտը տվեք, չափենք կբերենք։

Կոտն առնում է տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օֆ,— ասում է,— մեռանք մինչև չափեցինք։ Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։ Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էս աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։

Թագավորն ուրախանում, աշխարհքով մին է լինում։

— Դե գնացեք, ասում է, շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։

Վազում է ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք հարսանիք անենք։

— Վա՜յ, քու տունը քանդվի, այ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։— Ես ով, թագավորի աղջիկը ով։ Ոչ ապրուստ ունեմ, ոչ տուն ու տեղ, ոչ մի ձեռք շոր… հիմի ես ի՞նչ անեմ..

— Դու մի վախենա, ես ամեն բան կանեմ, հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։

Վազելով ընկնում է պալատը. Հայ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ Գանգեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, գա պսակվի շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի։

Թագավորը իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից ձիավորներ, ետևից ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրում պալատ չտեսած ջաղացպա՛ն, շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է նայում, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու՝ զարմանում։

— Էս ինչու չտեսի նման դես ու դեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

— Չէ, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։— Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտեղ…

Նստում են ճաշի։ Տեսակ տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

— Ինչո՞ւ չի ուտում, աղվե′ս ախպեր,— հարցնում է թագավորը։

— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան և վերջապես ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչանքով։

— Բան չկա, դարդ մի անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,— խնդրում է թագավորը։— Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի, յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դաոնում է քավոր։

Առաջադրանքներ

  • Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, գրեք և սովորեք:

ակն-աչք

խնամախոս-խնամախոսության գնացող անձ, ուզնկան

նժույգ-հեծնելու ընտիր ձի

շշկլված-մոլորվել, սխալվել

կողոպտեցին-ուրիշի ունեցվածքը խլել՝ հափշտակել, ավազակային հարձակմամբ որևէ մեկից ուժով մի բան խլել, թալանել

  • Կապույտով նշված բարդ բառերից յուրաքանչյուրի արմատներով կազմել մեկական բարդ բառ, ընդամենը՝ 4 բառ:

ջաղացպան-ջաղաց-պան

աչքալուս-աչք-ա-լուս

պան-այգեպան

լուս- լուսածագ

աչք-աչքածակ

ջաղաց-ջաղացաքար

  • Կկանաչով նշված դարձվածքի իմաստները բացատրել:

բերանը բաց – զարմացած, մոլորված

միտք է անում – մտածել

  • Ի/նչ հնարամտություն է բանեցնում աղվսը, որ ջաղացպանին թագավորական շորերով ու կառքով ապահովի։

Վազելով ընկնում է պալատը. Հայ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ Գանգեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, գա պսակվի շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի։

  • Ինչո՞ւ էր ջաղացպանը հարսանիքին նստել և ոչինչ չէր ուտում։

Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

  • Արդյո՞ք աղվսն ջաղացպանի լավության տակից դուրս եկավ։ Պատասխանը հիմնավորեք։

Իմ կարծիքով աղվեսն ջաղացպանի լավության տակից դուրս եկավ: Ջաղացպանը դարձավ Չախչախ թագավոր, ամուսնացավ թագավորի աղջկա հետ:

  • Մուգ կարմիրով նշված նախադասության կոչակնն ու նրա լրացումը գտնել, դրանց դիրքը փոխել՝ դնելով սկզբում, մեջտեղում և կետադրել:

— Ինչո՞ւ չի ուտում, աղվե′ս ախպեր,— հարցնում է թագավորը։

Թագավորը հարձնում է, — աղվե′ս ախպեր ինչո՞ւ չի ուտում:

  • Հեքիաթի այս հատվածից դուրս գրեք գործիական հոլովով դրված 5 բառ:

Շորերով, կարքով, հառաչանքով, հանդեսով, վազելով

Գ

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են.

— Շահ-Մարինը։

— Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի թե ումն է, ասեք Չախչախ թագավորինը, թե չէ՝ վայն եկել է ձեզ տարել։

Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ–Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ։

— Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։ Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մար, ա Շահ-Մա՜ր,— գոռում է հեռվից վազելով։ Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակն ու վրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել, էն աղուհացը չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ–Մարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի ու փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց առջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են ոչխարի սպիտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի։

Էսպեսով Աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը։

Յոթ օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում ու խնամիները վերադառնում են իրենց տեղը։

Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր Աղվեսը ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

Առաջադրանքներ

  • Գրել, թե կանաչով նշված բառերից յուարքանչյուրն ի՞նչ հոլովով է դրված:

հանդեսով – գործ. հոլ
դաշտում – ներք. հոլ ..տեղի պարագա..
զորքով – գործ. հոլ
ոչխարի – սեռ. հոլ
Հովիվներին – ուղակական
Հնձվորներին – ուղակական
պալատին – ներգոյական
երկրից – ներգոյական
Աղվեսի – տրական
զուռնով – ուղակական
թմբուկով – ուղակական
երգով – ուղակական
զորքով – ուղակական
աղմուկով – ուղակական
սարերին – ներգոյական
ոչխարի – սեռական
թագավորից – բացառական

  • Տեքստի անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրել:
  • Մեկական բառով բնութագրել աղվեսին, Շահ-Մարին, ջաղացպանին:ր

Աղվեսը՝ խորամանկ է, Շահ-Մարին՝ միամիտ, ջաղացպանը՝ հաջողակ

  • Ըստ ձեզ հնարավո՞ր էր, որ Շահ Մարը հավատար աղվեսին ու փախչեր իր պալատից: Պատասխանը հիմնավորեք:

Հեգիաթում ամեն բան հնարավոր է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *