Ալ.Սպենդիարյան

Ալեքսանդր Սպենդիարյանը (Սպենդիարով) ծնվել է 1871 թվականի նոյեմբերի 1-ին

Հայրը՝ Աֆանասի Սպենդիարովը (Ստեփանոս Սպենդիարյանց) զբաղվում էր փայտանյութի առևտրով։ Մայրը՝ Նատալյա Սելինովան քաղաքագլուխ Կարպ Սելինյանի դուստրն էր։ 

Նրանց ընտանիքում հինգ երեխա էին մեծանում։ Ալեքսանդր Սպենդիարյանը ընտանիքի երկրորդ երեխան էր։ Երաժշտական ունակությունները նրան փոխանցվել են մորից, ով հաճախ էր նվագում հայկական ու թաթարական մեղեդիներ։ Ալեքսանդրը դաշնամուր նվագել սկսել է չորս տարեկանից։ Նրա առաջին ստեղծագործությունը մի փոքրիկ վալս էր, որը գրեց յոթ տարեկանում։ Նա շատ մոտ էր Հ.Թումանյանի հետ և ոգեշնչված «Թմկաբերդի առումը» պոեմով գրեց իր «Ալմաստ» օպերան։ 

1924 թ. գալով Երևան նա ձեռնամուխ եղավ հայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծմանը, որի անդրանիկ համերգը կազմակերպվեց 1924 թ. դեկտեմբերի 10-ին։

1933 թ. հունվարի 20-ին Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվեց Հայաստանի օպերայի պետական թատրոնը, որը 1939 թ.-ին անվանակոչվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անունով։ Ալ.Սպենդիարյանը հայ ազգի մեծագույն զավակներից մեկն է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *